ԲԱԳԱՐԱՏ․- Դու չես տեսեր Պարսկի մը արյունռուշտ աչքը։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Եվ դու ալ չե՛ս կարդացեր, հայր իմ, կնոջ մը սիրտը և չես կրնալ կարդալ. պիտի տեսնես, հայր իմ, թե ինչպես սուր պիտի շարժեմ։
Տեսիլ Բ
ՆՈՒՅՆՔ, ԳՈՒՐԳԵՆ, ԲԱԲԳԵՆ, և ԻՇԽԱՆՔ
ԳՈՒՐԳԵՆ. - Ի՞նչ պիտի ընենք, իշխան։
ԲԱԳԱՐԱՏ․- Պետք Է որ համաձայն մտածենք մեր ընելիքին վրա։
ԲԱԲԳԵՆ․- Անիի վիճակը շատ խղճալի Է։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Պետք է դարման մը գտնել անոր։
ԳՈՒՐԳԵՆ․- Շատ ուշ մնաց դարմանը, որովհետև Պարսից կրկնապատկյալ զորություն կը ծանրանա մեր վրա, անկարելի է դեմ դնել, վասնզի այսուհետև ալ Պարսից
խորհուրդները մեզ իմացնող մը չըլլալե զատ՝ մեր զինվորներն շատերը թշնամյաց կողմն անցած են։
ԶԱՐՄՈՒՀԻ․- Ուրեմն պատերազմինք մինչև մեր վերջին շունչը, վասնզի եթե անձնատուր ըլլանք, դարձյալ Պարսից անխնա սրույն ճարակ պիտի ըլլանք․․․ Այո՛, պետք է պատերազմիլ և մեռնիլ, բայց դյուցազնաբար։
ԲԱԲԳԵՆ․- Ո′վ իշխանուհի, մեր դիմադրությունն արդյունք մը չունենալե զատ՝ Պարսից կատաղությունը պիտի գրգռե մեր վրա։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Ուրեմն ուրիշ ի՞նչ միջոց կրնանք ունենալ։
ԳՈՒՐԳԵՆ.- Պետք է գոնե մեր կյանքն ազատլու հնարք մը