Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեք, անաառք և հովիտք, թոռմեցա՜վ այն քնքույշ ծաղիկը... Դուք կը լռեք և պատասխան չե՜ք տար... ա՜հ, հասկցա, անիծյա՜լ ըլլա այն գիշերը․․․ Նորածին լուսին մը բոլորեցավ, ի զո՜ւր սիրտս հույսով կը խայտա դեռ... Գուցե ինքը, երկինքն է հիմա, ինձ կսպասե, որ երթամ գրկեմ զինքը. երթամ համբուրել այն շրթունքները5, որոնք հավիտենական սեր մրմնջեցին... չեմ կրնար դիմանալ ես6 այս կարոտուն7, կենացս օրերը, սրտիս խորերը8 վիշտ տպավորելով կանցնին. առավոտյան ցողի կաթիլեերը մեկ մեկ արտասուք են աչացս և ծաղկունք՝ մեկ մեկ տխուր9 հիշատակներ... Սիրուհվո մը հիշատակը միշտ կը տանջե զիս․․․ Միայն շիրիմը պիտի կարենա սիրտս վշտերե արգելուլ (դաշույնը կը հանե)․ ուստի թող այս դաշույնը ծակե սիրտս, ալ թո՛ղ մեռնիմ ես... (ինքզինքը զարնելու կըլլա, Պարետ վրա կը հասնի և կը բռնե):

Տեսիլ Գ
ՎԱՐԴ և ՊԱՐԵՏ

ՊԱՐԵՏ.— Կեցիր, ի՞նչ կընես, որդյա՛կ, կը մոռնա՞ս քու խղճալի հայրդ, չե՞ս գիտեր ի՜նչ կընես իրեն...

ՎԱՐԴ․— Ա՜հ, թո՛ղ որ մեռնիմ ես, հա՛յր իմ, թո՛ղ որ երթամ իմ անձկալիս գրկեմ։
ՊԱՐԵՏ.— Ուրեմն քու ալևոր հորմե՞դ ավելի կը սիրես զինքը։
ՎԱՐԴ․— Ո՛չ, հա՛յր իմ, բայց առանց իրեն չի պիտի կարենամ ապրիլ ես։