Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԱՐՄՈՒՀԻ.— Ա՜հ, երանի թե ասով կարենայինք ծաոայություն մր ընել հայրենյաց։


ԳՈՒՐԴԵՆ.— Ապրի՛նք, որպեսզի հայրենյաց վրեժն առնենք։

ԶԱՐՄՈՒՀԻ․— Ուրեմն երանի ձեզ, որ վրեժ առնելու համար կուզեք ապրիր։

Գուրգեն — Կերդնում Անիի հազար ու մեկ եկեղեցիներուն վրա։

ԲԱԳԱՐԱՏ.— Իսկ դո՞ւք, իշխաններ։

ԱՄԵՆՐԸ.— Կերդնունք։

ԲԱԳԱՐԱՏ.— Ուրեմն սրբազան է մեր խորհուրդը։

ԳՈՒՐԳԵՆ․— Միջնաբե՞րդը, իշխա՚նք։

ԲԱԲԳԵՆ․— Երթա՞նք։

ԲԱԳԱՐԱՏ․— Օ՞ն, Զարմուհի։

ԶԱՐՄՈՒՀԻ․— Երթանք, հա՛յր իմ (կը մեկնին.—տեսարանը վայրկյան մը պարապ կը մնա):


Տեսիլ Գ



Տ. ՎԱՀՐԱՄ և ՊԱՀՆՈՐԴ ՄԸ

Տ․ ՎԱՀՐԱՄ.— (պահնորդին) Իշխանները հոս հավաքվեր են խորհրդակցելու համար, ո՞ւր են։
ՊԱՀՆՈՐԴ․— Ամենքն ալ միջնաբերդը քաշվեցան, տեր հայր (կը մեկնի)։

Տ․ ՎԱՀՐԱՄ․— (մինակ) Միջնաբերդը քաշվեր են, անտերուջ թողլով խեղճ ժողովուրդը, այդչափ իշխան ինչպես միաբաներ են առանց երկպառակության հանելու, վասնզի դյուցազնական գործի մը համար չեն միացած. թող չլսեն թե անմիաբան է Հայր, կը միաբանի` երբ գործը