Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՊՐՍԱՄ.— Գուցե Հայոց կազմն անցած է։


ԱԼՓԱՍԼԱՆ.- Ա՛հ, այգպիսի դավագրություն մը կրլլա՚ր, և ես Անիցվոց նախատեսութիյնը և քաջագործությունները կը կարծեի. ես բոլորովին հուսահատած էի Անին առնել. ա՛հ, եթե այն վատը Անիի մեջ կենդանի գտնեմ, չի՛ պիտի ջախջախեմ։

ԱՊՐՍԱՄ․- Ուրեմն ալ սփոփե հուսահատությունդ, վեհափառ տեր. առաջին հարձակման պիտի տեսնես, որ սրտոտ զինվորի մը գլուխը չը պիտի երևի Անիի պարսպացը վրա. գլուխս ազատեցի քեզ ապաստանելով, վեհափառ տե′ր․ օգնե′ նաև որ վրեժս ալ առնեմ. Անիի բոլոր Հայերուն գլուխը քեղի, գլուխ մը կա՝ այն միայն ինծի թող Տո՛ւր հրամանդ և հարձակինք փոթորկի նման։

ԱԼԹԱՍԼԱՆ.- Վա՜յ Անիի. այս վայրկենես նա իմ աշխարհակալ ձեռքիս մեջ ափ մը փոշի Է իր հազար ու մեկ եկեղեցիները, պալատներովն ու շենքերովը. լսեցին անունս և չը դողացին, ուրեմն թո՛ղ տեսնեն վրեժս։

ԱՊՐՍԱՄ.- Սկսի՛նք հարձակումը, վեհափառ տե′ր։

ԱԼՊԱՍԼԱՆ.- Այո՛, զորապետ, գնա՛ բոլոր բանակին մեջ հնչեցրու իմ հրամանս։

ԱՊՐՍԱՄ.- Կը հնազանդիմ, արքա (կր մեկնի):


Տեսիլ Ե


ԱԼՓԱՍԼԱՆ․ —(առանձին)

Ահա վատ մ՚ալ, որ իր հայրենիքը կը մատնե, մեկ անձի մը վրեժը բոլոր հայրենակիցներեն կառնե․․․ Թշնամիներեն ավելի մատնիչները կործանեցին Հայաստանը