Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Ե



Տեսարանն է ավերակ վայր մը.- Ասդին անդին փռված դիակներ, որոնք կը հևան և կը գալարին.- Զենքեր ցիրուցան:


Տեսիլ Ա



ԿՈՒՅՐ ԾԵՐՈՒՆԻՆ (մանկիկ մը գրկած)



Ա՜հ, ո՞ւր փախչիմ, ամեն կողմեն Պարսկաց մռնչյուններ կը լսվին, որոնք Հայու արյամբ հագենալ կուզեն... Կորսնցուցի որդիս, հարսս, մեռա՞ն, ո՞ղջ են, չը գիտեմ, մինակ թոռս մնաց ինձ, զոր կուզեմ զինուց շառաչյուններուն մեջեն փախցնել... Կույրին մնացեր է խեղճ թոռն ազատել, մինչդեռ հսկաներու ձեռքեն զենքերր կը հափշտակվին. չեմ գիտեր թե այս ճամբան ո՞ւր կը տանի զիս, գուցե Պարսկաց ոտքը... Ես ինքնին կերթամ ըսելու «խեղդեցեք զիս և այս մանկիկն ալ գետինը զարկերս. Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, պիտի մատնեն զիս բնության այս մարած կանթեղները... (վիրավորյալ մը շնչասպառ ծերունիին քով կիյնա սարսափած) Գթությո՜ւն, գթությո՜ւն: