Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Բ

ՆՈՒՅՆՔ և ՎԻՐԱՎՈՐՅԱԼ ՄԸ

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.— (ինկած տեղը գալարելով) Զավավա′կըս…


ԾԵՐՈՒՆԻՆ.— (զարմացած) Այս ձայնը… թշնամվո մը ձայնին չը նմանիր, սիրելվո մը ձայնն է այս (դառնալով, բարձր) ո՞վ ես դու։

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.— (գլուխը վեր առնելով և ծերունին դիտելով)

Հա՜յր իմ…

ԾԵՐՈՒՆԻՆ.— Ա՜հ, որդիս է կարծեմ… Բակո՛ւր…

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ- Ես եմ։

ԾԵՐՈՒՆԻՆ.— Ո՞ւր ես։

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.— Ձայնիս մոտեցի՛ր։

ԾԵՐՈՒՆԻՆ.— Վիրավորյա՜լ ես։

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.- Այո։

ԾԵՐՈՒՆԻՆ.— Զավա՜կս… (մոտենալով):

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.— Ի՜նչ է այդ գրկածդ։

ԾԵՐՈՒՆԻՆ.— Զավակդ է։

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.— Բաբի՜ կս։

ԾԵՐՈՒՆԻՆ.— Այո՛։

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ Տուր ինձ, որպեսզի խոցյալ սրտիս վրա գրկեմ անգամ մը, հայր իմ (կառնե):

ԾԵՐՈՒՆԻՆ.— Արդյոք ծա՜նր է վերքդ, Բակուր։

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.— Մահացու է, հայր իմ, սրտիս վրա։

ԾԵՐՈՒՆԻՆ.— Աստվա՜ծ իմ։

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.— Բայց դեռ կրնամ քանի մը վայրկյան ապրիլ քանի որ Բաբիկս գիրկս է… իսկ Աշխենս ի՞նչ եղավ, հայր իմ. ու՞ր Է ինքը, իմ սիրելի ամուսինս։