Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

{{Պիես|եզեր Հայաստան... (իրենները ցուցնելով) ահա քահանաներ, որ սուր շարժել գիտեն, ահա կիներ, որ պատերազմիլ կուզեն... ահա ծերեր, որ զարնել կուզեն... դո՛ւք, Հայության մնացորդներ, դո՛ւք կռվեցեք հայրենյաց փառացը համար, մինչդեռ իշխանները միջնաբերդը կապաստանին... ձեր զավակներուն, եղբայրներուն , հայրերուն, մայրերուն և ամուսիններուն համար կռվեցե՛ք...զինվոր չիկա` զինվոր եղի՛ք. Հայ չիկա`Հայ եղի՛ք... հրամանատար չունինք` ահա ես զորապետ. ձեր ճակտին վսեմ պայծառությունը բավական Է թշնամին դողացնելու։

Տ ե u ի լ Դ

ՆՈւՅՆՔ և ԱՊՐՍԱՄ

ԱՊՐՍԱՄ.— (առանց զանոնք տեսնելու) Դեռ չը կրցի գտնել

զինքը, միջնաբերդն Է եղեր։
Տ. ՎԱՀՐԱՄ.– Զո՞վ։
ԱՊՐՍԱՄ.— (մեկուսի) Տեր Վահրա՜մ։
Տ. ՎԱՀՐԱՄ.— Դեռ զո՞վ կը խնդրես քու դժոխային սրտիդ զոհ, վատ արանց, դեռ չը կշտացա՞ր եղրարցդ արյամբը, որոնք քու սրբազան հայրենյացդ ավերակները ողողեցին... Չորս կողմդ նայե, չե՞ս սոսկար... Չե՞ն քըստըմնիր մազերդ այս ողորմելի տեսարանները դիտելով. միթե քու մարմարյա կուրծքիդ տակ փոխանակ սրտի՝ դժո՞խք կը վառի... Չե՞ս լսեր եղբարցդ աղիողորմ աղաղակները, տո՛ւր ասոնց իրենց ամուսինները, զավակները, եղբայրները, հայրերը, մայրերն ու հայրենիքը, և ապա դեռ զարկ։