Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ԱՄԵՆՔԸ.— Տո'ւր մեզ։

ԱՊՐՍԱՄ.— Պարսկեն ուզեցեք։
Տ. ՎԱՀՐԱՄ.– Դուն տվիր Պարսկին, անօրե՛ն, դու քու հայրենյացդ դռներն անոր բացիր, քու սրտիդ դժոխային բոցերուն մատնեցիր հայրենիքդ... Հավիտյան անեծք պիտի լսես այն դարերեն, որոնք Անիի ավերակացը վրայեն պիտի անցնին լալով... Արյուն քալե սրտեդ` Հայասանի ավերակացը պես. անիծյալ ըլլաս Հայության ճակատագրին պես։
ԱՄԵՆՔԸ.— (սուրերնին բարձրացնելով) Մա՜հ մատնչին։
Տ. ՎԱՀՐԱՄ.– Կեցե՛ք, այն` որ զարնել կուզեք. Հայ անունը կը կրե. դուք մի՛ զարնեք, վասնզի ձեր սուրերեն ավելի ահեղ և արդար` Աստուծո ձեռքը կա անոր վրա, դուք մի՛ ըլլաք իր դահիճը, թող իր խիղճը ըլլա իր դահիճը, թողե՛ք զինքը, մի՛ պղծեք իր արյամբը ձեր անբիծ սուրերը...
ԱՄԵՆՔԸ.— Տուր մեզ մեր հայրենիքը։
Տ. ՎԱՀՐԱՄ.— Երկնքեն խնդրեցեք և ոչ թե այս վատեն, որ միայն մատնել գիտե... Թողեք զինքը։
ԱՊՐՍԱՄ.— Ա՛լ բավական Է։
Տ. ՎԱՀՐԱՄ.— Գնա՛, վա՛տ, և թող գունդագունդ անեծքներ
քեզ հալածեն... կորի՛ր...
ԱՊՐՍԱՄ.— (մեկուսի) Միջնաբե՜րդը... (կը մեկնի. հանկարծ
ավերակ մը փլչելու աղմուկը կը լսվի դրսեն):
Տ. ՎԱՀՐԱՄ.— Տեսե՛ք, իր գործած ավերակն իր վրա փլավ
և թաղեց զինքը։