Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հառաջաբան

Մեկ քանի տարիե ի վեր հղացած երկոցս մեջ սույն ժամանակակից թատերախաղն ահա կը համարձակիմ ի յույս ընծայել, իբր առաջին պտուղ իմ ճգանց, զոր կուղեմ նվիրել ազգիս: Սույն հրատարակումն ինձ համար նոր է. ուստի դողդողալով կիջնեմ յասպարեզ առաջնորդող աստիճանները` ներողամիտ ժպտումներ1 ակնկալելով: Արդարև թատերագրությունը2 դժվարին արհեստ մ՚ըլլալը ամեն ոք կը խոստովանի, ես ալ արդեն խիստ բարձր գտած եմ զայն իմ փանաքի կարողության և մանավանդ հասակին քով. սակայն զայս ալ պետք է խոստովանիմ, թե դժվարին գործ մը առանց հանդուգն ձեռաց օժանդակության, չը կրնար դյուրավ կատարիլ, և թե երկ մը բանադատության բովեն չանցած` չը կրնար զավիլ:

Թատերախաղիս նյութը թեպետև ճշմարիտ դեպքեր կը պարունակե1), սակայն այսու ամենայնիվ, ինչպես որ հեղինակ մը կ՚ստիպվի ընել, պահանջված հավելադրությունք չեն զլացված:

Զայս երկասիրելով, իմ մասնավոր դիտումն է իմ աննշանությամբ օրինակ ըլլալ ուրիշ թատերագրաց, որ ավելի արդի ընտանեկան անցքերը պարունակող բարոյալից թատերական