Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարենամ սա տեսարանը ուզածիս պես լավ գրել./ աղքատ երիտասարդի մը՝ հարուստ տիկնոջ մը սիրահարելով, սերը անոր հայտնելն է... գրածս է

թատրերգություն մը... /(ոտքի կելնե) երր Ռուսիո մեջ վարժարանեն ելնելես վերջը անգամ մը հորս հետ թատրոն գացի, շատ ախորժեցա անկե. սեր մը տվի անոր և միշտ կերթայի, շատ անգամ ալ մինակ... (տըխրությամբ), բայց երբ Մուրատոֆ Թովմա եղավ և դղյակնիս՝ տնակ... անկե ի վեր է որ թատերական երևակայությանց մեջ ընկղմած` թատրերգություն գրելու կզբաղիմ... առաջին անգամն է որ սիրահարական թատրերգություն մը ահա կը գրեմ... դեռ չը կրցի ավարտել, գրածս միշտ հետզհետե կը սրբագրեմ, մաքուրը կառնեմև դարձյալ կը սրբագրեմ, և դեռ գրածես գոհ չեմ... բայց երբ Վարդուհիին կը կարդամ, շատ կախորժի, կը հավնի, կզմայլի, զիս փոքրիկ բանաստեղծ կը կոչե. Վա՛րդուհի, (կը ցնցվի, մտագբաղ կարձանանա, հետո հառաչով մը կուզե մտքինը փարատել): Բայց տեսնեմ սա տեսարանը կրնամ ավարտել... (գրասեղանին քով կը նստի և գրիչը ձեոքը կառնե):


Տեսիլ Բ



ՆՈՒՅՆ և ՎԱՐԴՈՒՀԻ



ՎԱՐԴՈՒՀԻ.- (կը մոտենա անոր. մինչդեռ նա մտազբաղ` «տետրակին վրա հառած է. մեկուսի) Միշտ կը գրե։

ԵԴՈԻԱՐԴ.- (գրելու, ատեն արտաբերելով) Կը սիրեմ...

ՎԱՐԴՈՒՀԻ.- (ընդմիջելով) Զո՞վ...