Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՐԴՈԻՀԻ.- Ուրեմն ի՞նչ կուզես որ հասկնամ, եղբայր իմ։


ԵԴՈԻԱՐԴ.- Կաղաչեմ, զիս եղբայրդ մի՛ կոչեր։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Տե՛ր Ասաված... բայց ահա կապացուցանես իմ4 ենթադրությսններս... զքեզ եղբայր չը կոչե՜մ... Միթե մանկութենե ի վեր քեզի9 հետ մեծցած ու ապրած չե՞նք, երբ դու որբ մ’ըլլալով հայրս զքեզ որդեգրեր Էր... Միթե եղբոր պես միշտ զիրար սիրած չե՞նք. Աստվա՜ծ իմ... հիմա միտքս կարթննա, այնչափ միամիտ եմ եղեր որ ժամանակե մը ի վեր զիս տեսած ատենդ բնավ չէի կասկածեր՝ հանկարծ զգացած թեթև սարսուռներեդ և շփոթություններեդ...

ԵԴՈԻԱՐԴ.- (եռանդով) Ուրեմն ճշմարի՜տ ես։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Բնավ չէի գուշակեր որ օր մը պիտի փոխվիս և... (կը փղձկի):

ԵԴՈԻԱՐԴ.- Կուլա՜ս, Վարդուհի։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Անգո՛ւթ, միթե լալու իրավունք չունի՞մ, երբ կը զատվիս ինձնե...

ԵԴՈԻԱՐԴ.- Վարդուհի, չես հասկնար միտքս։

ՎԱՐԴՈԻՀԻ.- (արտասուքը սրբելով) Բայց ո՛չ, իրավունք չունիմ քեզ բռնադատելու, անշուշտ անհնարին ցավ կզգաս Մուրատոֆի ապարանեն Թովմայի անշուք տնակը փոխադրվելով, ուր քաղցր և ցուրտը կը տիրապետեն... Գիտեմ, շատ անգամ գրած ատենդ մատներդ կը մսին և կընդարմանան... շատ անգամ ալ կանթեղին յուղը հատնելով կը մարի և աշխատութենեդ կը զրկվիս, որ քեզի համար շատ կարևոր և թանկագին է... Գիտեմ, Եդուարդ, ասոնք սաստիկ ցավ կը պատճառեն քեզ...

ԵԴՈԻԱՐԴ.-(արտասվալից) Վա՛րդուհի։