Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵԴՈԻԱՐԴ.- Անշուշտ ինքզինքդ Հուլիայի տեղ երևակայեցիր5):

   
ՎԱՐԴՈՒՀԻ.- Այո՛... վասնզի սրտիս համապատկերը կը տեսնեի։

ԵԴՈԻԱՐԴ.- Եվ Ռաֆայելի տեղ զո՞վ երևակայեցիր:

ՎԱՐԴՈՒՀԻ.- Նույնիսկ Ռաֆայելը, համանման Ռաֆայել մը:

ԵԴՈԻԱՐԴ.- (աչերր խոնարհելով) Հիրավի՞, ես Ռաֆայելի չափ գեղեցիկ չեմ5):

ՎԱՐԴՈՒՀԻ.- (շփոթած) Դո՜ւ:

ԵԴՈԻԱՐԴ.- (անոր ձեռքը սրտին տանելով և իր սիրաբորբnք նայվածքը անոր աչացը մեջ հառելով) Վարդուհի՜...

ՎԱՐԴՈՒՀԻ.- (հանկարծ ցնցվելով և փղձկելով) Եդուա՜րդ... (գիրկը կիյնա, լռություն):

ԵԴՈԻԱՐԴ.- Վարդո՛ւհի, բնությունը շատ զորավոր է... Առաջները քեզ քրոջ մը պես անտարբեր կը սիրեի, մինչև անգամ գեղեցկությունդ չէի նշմարած... ետքը սրտիս մեջ վառած խունկ մը ծխեցավ... սիրտս լեցավ զեղվելու չափ, աչերս հեշտ արցունքներ սկսեցին ցայտել... անհանգիստ էի... սրտիս վրա բեռ մը կար, քեզ տեսնելուս կը շփոթեի, կը կարմրեի, սիրտս կը բաբախեր... զգացի որ կը սիրեի... զգացի որ եթե այս հեշտ հուրը սրտիս ծալքերուն մեջ թաղեի, մոխիր պիտի դառնայի, շունչս պիտի հատներ, պիտի նվաղեի... ա՜հ, կը սիրեի... կզգայի որ դու ա՛լ իմ քույրս չէիր, այլ ավելի գերբնական էակ մը... եթե հրեշտակ մը ըսեմ, բայց չզգար նա... և դու ալ բան մը չէիր գուշակեր, բան մը չէիր զգար...

ՎԱՐԴՈՒՀԻ.- Բայց դու երբեք այնպես նայած չէիր աչերուս խորը, ինչպես որ քիչ մը առաջ նայեցար... և ես երբ