Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասվալից բիբերուդ մեջ հառեցի աչքս, կայծ մը ցայտեց անկե սրտիս խորը... Ո՜հ, ի՞նչ եղա.. չեմ գիտեր, այլ կզգամ որ Հուլիան եմ և դու իմ Ռաֆայելս... Ո՜հ, ի՞նչ կզգամ... ի՛նչ կըլլամ... Սիրտս կելնե, բայց երջանիկ եմ...


ԵԴՈՒԱՐԴ.- Ինձ նման։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Բայց այս խուցը շատ հեղձուցիչ Է, Եդուարդ:

ԵԴՈՒԱՐԴ.- Եթե կուզես, քիչ մը դուրս ելնենք։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Փոթորիկը անցա՞վ։

ԵԴՈՒԱՐԴ.- Այո՛... ալ հովը չը մռնչեր և ահա երկնիր երեսը աստղերը կը փողփողեն։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Ուրեմն քիչ մը շրջագայինք տնակին բոլորտիքը... քիչ մը օդ շնչենք... վասնզի դու ալ գրելե հոգնած ես... այնպես չէ՞ Եդուարդ (Եդուարդ հավանական նշան կընե) տես, որչափ գեղեցիկ է երկինքը (կը մեկնին):


Տեսիլ Գ



ԹՈՎՄԱ և ՍԱԼՈՄՈՆ


ՍԱԼՈՄՈՆ.- (նետը ներս մտնելով) Վերջապես պիտի տա՞ս ստակները։

ԹՈՎՄԱ.- Հիմա ժամանակ չունիմ տալու։

ՍԱԼՈՄՈՆ.- Բայց, պարոն, այդ պատճառաբանության վերջը ե՞րբ պիտի գա... Չորս ամիս է որ տունս կը նստիս, 100-ական ղուրուշեն10 կընե 400 ղ<ու>ր<ու>շս և դեռ 50 ղ<ու>ր<ու>շ12 թերհաշիվ առած չեմ...7) Այս ճամբան չելներ։

ԹՈՎՄԱ.- Բայց չե՛ս տեսներ, պարոն, ես աղքատ եմ։