Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱԼՈՄՈՆ.- Քեզ մտիկ ընելու ժամանակ չունիմ... այո՛... ոստիկանությունը...


ԹՈՎՄԱ.- Ուրեմն ինչ որ կուզես ըրե...

ՍԱԼՈՄՈՆ.- Օ՜, ոստիկանութենե՞ն ալ չես պատկառիր։

ԹՈՎՄԱ.- Քանի մը օր բանտը պիտի պառկիմ... ավելի՞ն։

ՍԱԼՈՄՈՆ.- Իրավունք ունիս, ոստիկանությունը տեսնելով որ աղքատ ես, քանի մը օր բանտը պիտի դնե քեզ իբրև պատիժ կամ հատուցում պարտքիդ. այնուհետև պիտի արձակե և մեր 400 ղ<ու>ր<ու>շը13 մեջ պիտի խաղա ոստիկանական ծախքերու հետ... Պարո՛ն, աշխատե սա պրտքդ վճարելու, մեղք է ինձ ալ, քեզ ալ, դու պատիվդ պիտի կորսնցնես14, ես ալ ստակս... Գիտե՞ս, պարոն, հոս ժամանակավ 500 ղ<ու>ր<ու>շ15 ծախք ըրած եմ
այս տանը շինությանը համար որ իր16 դիրքովը և շենքովը հովանոցն վար չը մնար. 500 ղ<ու>ր<ու>շ<ը>17 շատ մեծ բան էր այն ժամանակվան և նույնպես հիմա` քեզ համար... Վարձվոր պակաս չէ այս հովանոցին համար, որ թեպետ անմարդի տեղ մ՚է, բայց և այնպես անտառներ, ձորեր ու պարտեզներ կը շրջապատէն զայն, արևելքը ու արևմուտքը միշտ աչաց առջև... գուցե ամսականն ալ իր արժեքեն շատ պակաս է. բայց ինչ որ է, բան մ՚է ըրինք... պարոն, վերջին անգամ կը սեմ, եթե չես կրնար վճարել, կարասիներդ դուրս պիտի հանես... մարդու պես տեսնվինք... իմ անխելքությունս որ երբ հովանոցը վարձելու համար ինձ ներկայացար, ազնվականի պես հագուստդ մաքուր ըլլալուն` աչքս շլացավ և իսկույն հովանոցս քեզ հանձնեցի... աղեկ միտքս եկավ, պարո՛ն,