ԹՈՎՄԱ.–(աղերսանք) Շնո՜րհ… պարոն… կը վճարեմ։
ՍԱԼՈՄՈՆ.– Վճարե ուրեմն… տեսնեմ։
ԹՈՎՄԱ.– Բայց ըսի քեզ թե հիմա չեմ կրնար... քանի մ՚օրեն։
ՍԱԼՈՄՈՆ.– Ո՛չ, ո՛չ, չըլլար, պետք է որ միտքս դրածս ընեմ (երթալու կըլլա):
Տեսիլ Գ
ՆՈԻՅՆՔ և ՄԱԿԱՐ
ՄԱԿԱՐ.– Հրեա, ի՞նչ կուզես այս մարդեն։
ՍԱԼՈՄՈՆ.— Տանս վարձքը, պարոն, չորս ամիս է բնավ թերհաշիվ անգամ առած չեմ։
ՄԱԿԱՐ.– Ես խոսք կուտամ որ այս մարգը քանի մ՚օրեն պահանջդ ամբողջ կը վճարե… Ինքը բարեսիրտ և պատվավոր մեկն է և քու բոլոր ենթադրություններդ…
ՍԱԼՈՄՈՆ.– Ներեցեք, պարոն, չէի գիտեր…
ՄԱԿԱՐ.— Ուրեմն ըսածիս պես...
ՍԱԼՈՄՈՆ.– Շատ աղեկ, պարոն, (մեկուսի) Նահապետոֆի մատակարարն է, հոգ չէ, հերիք է որ փոքր ինչ այս մարգը ճանչե կամ անոր երաշխավորելու պես բան մ՚ընե… (բարձր` Մակարի) Ահա կերթամ, պարոն... (կերթա):
Տեսիլ Ե
ԹՈՎՄԱ և ՄԱԿԱՐ
ԹՈՎՄԱ.– (որ ապշած և մտածմանց մեջ ընկղմած էր. գլուխը վեր առնելով և Մակարին մոտենալով) Պարո՛ն, թեպետ չեմ ճանչեր զձեզ, այլ չի պիտի մոռնամ ձեր ըրած բարերարաթյունը…