Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱԿԱՐ.— Պարո՛ն, ես կը նեղանամ, երբ պարտք մը բարերարության վերածելով ինձնե շնորհակալ ըլլաք… Դուք Հայ եք, նույնպես20 ես ալ21 Հայ, միթե կրնա՞յի անտարբեր ըլլալ և չը միջամտել գծուծ Հրեայի22 մը նախատանացը ենթակա ըլլալնիդ տեսնելով23 առանց ազգայնությանս կրակը գրգռելու։


ԹՈՎՄԱ.— Պարո՛ն, ներեցեք եթե համարձակիմ հարցունել ձեզ, թե ի՞նչ շարժառիթով իմ տունս գալու պատիվը կընեք ինձ…

ՄԱԿԱՐ.— Ա՛, այդ այնպիսի խնդիր մ՝է, որ ձեր գլխուն այդ տաք միջոցին չը լուծվիր… Նախ և առաջ ներեցեք որ հարցնեմ, թե ի՞նչ է ձեր անունը։

ԹՈՎՄԱ.— (շփոթած) Թովմա։

ՄԱԿԱՐ.— Ուրեմ, պարո՛ն Թովմա, եթե կը հաճիք, նստինք։

ԹՈՎՄԱ.— Շատ աղեկ, պարոն, (աթոռ մը կը ըերե Մակարի, որ նստի), Զգուշացեք, պարոն, նստելու ատեննիդ, աթոռը խարխուլ է…

ՄԱԿԱՐ.— Հոգ չէ, պարոն Թովմա (կը նստի). բայց դուք ինչո՞ւ ոտքի վրա կեցաք, աթոռ մ՚ալ դուք առեք և նստեցեք։

ԹՈՎՄԱ.— Շնորհակալ եմ, պարոն (աթոռ մը կառնե):

ՄԱԿԱՐ.— Օ՜, ես չեմ ախորժիր այդպիսի չափազանց քաղաքավարական ձևերեն, եթե կը ներեք։

ԹՈՎՄԱ.— Ինչպես որ կը փափաքիք, պարոն… (կը նստի):

ՄԱԿԱՐ.— Անուննիդ Թովմա էր, այնպես չէ՞։

ԹՈՎՄԱ.— Այո՛, պարոն…

ՄԱԿԱՐ.— Կարծեմ որ դուք Թովմա առաքյալի25 չափ դժվարահավատ չեք5…)