Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.— Հավատացեք, պարան, որ…


ՄԱԿԱՐ.— (ընդմիջելով) Կատակ մ՛էր ըրածս… Պարս՛ն, ձեր վիճակին վրա շատ կը ցավիմ։

ԹՈՎՄԱ.— Այդ ձեր բարեսրտությունն է:

ՄԱԿԱՐ.— Իմ` այսպես տարաժամ քու տունդ գալուս վրա զգացած հետաքրքրությունդ հագեցնելու համարճ պետք Է քեզ իմացնեմ, թե քու ցավալի վիճակիդ դարման մը գանելու համար եկած եմ։

ԹՈՎՄԱ.— Շնորհակալ եմ, պարոն։

ՄԱԿԱՐ.— Դոն չես ճանչեր զիս, բայց ես զթեզ կը ճանչեմ…

ԹՈՎՄԱ.— (շփոթած) Զի՜ս…

ՄԱԿԱՐ.— Այո՛… ես շատ անգամ մութը կոխած ժամանակ քեզ նստած տեսած եմ Ֆըստըք փողոցին պարտեզին պատին տակ, ուստի շուկայի անցորդները կը վերադառնան։

ԹՈՎՄԱ.— Սխալ տեսած ըլլալու եք, պարոն…

ՄԱԿԱՐ.— Գիտեմ, պարո՛ն, կամ աչես մուրացկանի վիճակիդ վրա, զոր ընդոլնելու հարկադրած են քեզ կենաց ստիպողական բերմունքները… Գաղտնիք մ՚է այդ ինձ համար, որուն խորը չեմ ուզեր թափանցել վախնալով որ սիրտդ անհուն ու դառն հիշատակներով կը լեցնեմ։

ԹՈՎՄԱ.— Այո՛, պարոն, այն մարդը ես եմ…

ՄԱԿԱՐ.— Իմացա որ դուն ընտանիք ալ ունիս եզեր։

ԹՈՎՄԱ.— Այո՛, աղջիկ մը և որդեգիր մը։

ՄԱԿԱՐ.— Աղջիկդ շատ գեղեցիկ է եղեր։

ԹՈՎՄԱ.— (շփոթելով) Բավական։

ՄԱԿԱՐ.— Ինչ որ է… առաջին վարդը 50 կլորիկ ու կարմրուկ ոսկի արժելու չափ գեղեցիկ։