Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր սիրտը գրավեր է… պարզապես ըսենք, սիրահար է… Ես այն ազնվական անձին մատակարարն ըլլալով, քեզ տեսնելու և այս գործին վրա խոսելու պաշտոնն ինծի հանձնված Է։

ԹՈՎՄԱ.— Ուրեմն այդ ազնվական անձը կը զիջանի իմ աղջիկս իրեն կին առնելու:


ՄԱԿԱՐ.— Ա՜հ, ոչ, շատ բարձրերը ելար… միտքս լավ չես հասկցեր…

ԹՈՎՄԱ— Ուրեմն հառաչ տարեք խռսքերնիդ։

ՄԱԿԱՐ.— Միթե հնա՜ր Է որ վերին աստիճանի ազնվական մը խոնարհի մուրացկանի մը աղջիկ իրեն բացարձակ կին առնել, այս ըսելով միտքս քեզ նախատել չէ… բայց ասանկ անտեղի ամուսնության անտեղի զրույցներ և ենթաղրություններ կը հաջորդեն, որ կրնան նորին ազնրվության հարգն ու վարկը կոտրել։

ԹՈՎՄԱ— Այո՛, շատ սխալ հասկցեր եմ։

ՄԱԿԱՐ.— Բայց դարձյալ տերո ձեր աղջկան սիրահարած Է և իր սերը պսակելու համար պետք Է որ հարսանիքը գաղտն արար տեղի ունենա, կարելի եղածին չափ անշուք։

ԹՈՎՄԱ.— Այո՛, պարոն։

ՄԱԿԱՐ.— Բայց դարձյալ ասի պատիվ մ՚է քեզի, վասնզի աղջիկդ ալ թշվառության չը կրնալով տոկալ և իր գեղեցկությունն ալ հայելիին մեջ ստեպ տեսնելով, վերջապես… աղջիկդ լկտի և հասարակաց չեղած… տերս կուզէ իր անմեղ ճակտին նախախայրի վարդը ծախու առնել… 50 ոսկիի… ի՞նչ կըսես:

ԹՈՎՄԱ.— (զառանցելով) 50 ոսկի՜…