Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ կրնայի ընել… միտքս դրի մուրացկան մ՚ըլլալ, վերարկուովս երեսս ծածկած` իրիկունները մութ ատեն ափս բանալ այնպիսի մարդոց` որոց եթե անունս տայի, ըսեի թե ես Մուրատոֆն եմ, ապշած ու զարհուրած ետ ետ կը քաշվեին առանց դրամ մը տալու որուն կարոտ էի… Լռեցի միշտ, դեմքս ծածկեցի և ձեզ բան մը չը հայտնեցի մտածելով որ դուցե մուրացված հաց է ըսելով չէիք ուտեր բայց հիմա ամեն բան կը հայտնեմ, վասնզի ալ չի պիտի մուրամ… (փոփոխակի անոնց երեսը կը նայի), բայց երկուքեդ և ոչ մեկը չըսեր թե ի՞նչ պիտի ընեք, ի՞նչպսես հաց պիտի դտնենք։

ԵԴՈՒԱՐԴ.— Մենք անոթի չենք, հայր իմ։


ԹՈՎՄԱ.— Հիմա… բայց վա՞ղը։

ՎԱՈԴՈՒՀԻ.— Աստված կուտա։

ԹՈՎՄԱ.— (ակռաները կրնաելով) Աստվա՜ծ։

ՎԱԻԴՈԻՀԻ.— Ինչո՞ւ կը հուսահատիս, հայր իմ։

ԹՈՎՄԱ.— Եդուա՛րդ, Մուրատոֆի ապարանը կը վայլեր կարդալ, գրել, նվագել և զբոսնուլ… բայց Թովմայի հյուղը ատռնք շընդունիր. եթե չես ուզեր յուղոտ օձիքով, մաշած ու պատռած հագուստ հագնիլ, ոսկեզօծ թշվառ մը, ինծի պես մուրացկան մ՚ըլլալ, սա տարբերությամբ, որ և եթե ես պղնձե թաս մը ունիմ, դու քնար մը պիտի ունենաս… վերջապես եթե չես ուզեր բացարձակ մուրացկան և Չըլլալ, կրակը նետե այդ մրոտած թուղթերը, որոց վրա ընդունայն քիրտ և լույս կը թափես… տաղերգությանց մեջ սիրուհվույդ առջև խոստմունքներ, անձնուրացություններ կը շարես, բայց երբ ամուսին ըլլաս` չոր հաց անգամ չես կրնար տանիլ անոր… հրաժարե այդ քաղցր