Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Բ



Տեսարանն է թատերաբեմ.— Թատրոնի սպասավոր մը թատերաբեմը կավլե. —Տեսարանին խորը` ձևացյալ դուռներ, պատուհաններ, արձաններ, են:


Տեսիլ Ա



Բ. ԴԵՐԱՍԱՆ, (հետո) Ա. ԴԵՐԱՍԱՆ

Բ. ԴԵՐԱՍԱՆ․- (ցրտեն դողալով, մերթ ձեռքերը և մերթ աչքերը շփելով կը մտնե)

Գեշ ատեն, տը, տը, տը,

Անշահ բան, տը, տը, տը,

Գեշ ատեն

Իրավ շատ

Անպիտան, են:



Ա. ԴԵՐԱՍԱՆ.- (մտնելով` նույնպես)

Դեռ մանուկ էի,

Ծնողքս ինձ ըսին, ևն։



(ընկերը տեսնելով) Բարի լույս, Ժա՛ք, ի՞նչպես երեկ գիշերվան փոթորկահույզ անձրևը խափանեց Վիքթոր Հյուկոյի այն ընտիր խաղը։