Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊՈՂՅԱՆՑ.— Ստա՞կը կուզես։


ԵԴՈՒԱՐԴ.— Շաա բարեսիրտ եք, պարո՛նг

ՊՈՎՑԱՆՑ.— (Վանագնյանի մոտենալով, որ միշտ կը կարդա) Ի՞նչ Է կարդացածինդ։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.-Ամենօր կարդալու համար ինձ տված ազգային խաղերնիդ Է։

ՊՈՂՅԱՆՑ.— Ի՞նչպես Է։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Բանաստեզծություն։

ՊՈՂՅԱՆՑ.— Եթե կուզեք, սենյակս երթանք և միատեղ կարանք։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Շաա լավ... (ցած՝ առ Պողյանց՝ Եդուարդը ակնարկելով) նորեկ դերասա՞ն Է։

ՊՈՂՅԱՆՑ.— (ցած) Այո, ի՞նչպես կը գտնես։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Շատ փափուկ... Լավ սիրահար կըլլա... անդիի աշխարհ դարող մեր սիրահարին տեղը կը բռնե կամ ձայնը կը գերազանցե։

ՊՈՂՑԱՆՑ.— Ես ալ այնպես կը հուսամ... (բարձր) երթան ուրեմն։ (Եդուարդի) Ինչպես որ ըսի, պարոն, (Եգուարդ գոհության և շնորնակալության շարժում մը կընե):


Տեսիլ Զ



ԵԴՈՒԱՐԴ (մինակ)



Հինգ ֆրա՜նք,.. Որչա՜փ հարուստ եմ... պիտի երթամ Վարդուհիս տեսնելու... բա՛ց դուռը, անգո՛ւթ հայր, բա՛ց դուռը ձեռքերի հինգ ֆրանքիս. ես որ Վարդուհիս տեսնելու համար արյունս անդամ կուտամ, դու ստակ կուզես... սիրո մուտք... սիրո մուտք