Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կծկինք քիչ մը կյանք և հոգի առնելու համար... կուզե՞ս որ վաղ իրիկվան մարը մտնող արևին հետ մենք ալ անոթութենե մարինք... Վարգուհի՝, մենք արդեն այս տնակին մեջ, աղքատության մեջ, անոթության մեջ անպատիվ ենք... Աստված չը կամիր որ անձնասպան ըլլանք, բայց՝ մինչդեռ ես մուրացկանությունը կատեմ և դու ալ մուրացված հաց չես ուտեր... հաց չունինք,,. ի՞նչ ընենք, Վարդուհի՜ , հարո՛ւստ ըլլանք և վրե՛ժ առնենք։

ՎԱՐԴՈԻՀԻ.+— Ուսկի՞ց։

ԹՈՎՄԱ.— Չեմ գիտեր, բայց կզգամ որ սիրտս ատելության հնոցի պես կը բռնկի... վրե՛ժ առնել կուզեմ, այլ չեմ գիտեր ուսկի՞ց... երբ Ռուսիո ապարանքս կը հիշեմ, ուր ինչվան առավոտ ջահերը կը վառեին, ուր մինչև առավոտ ծիծաղները արձագանք կուտային, երբ հոն բազմախորտիկ սեղանս տեսնելով միայն կը հագենայի և երթ հոս ցամաք հացի անհագ քաղցը կզգամ, երբ կը մտածեմ թե բոլոր անցելույն փառքերը զիս լքին և ստվերի պես անցան, անոթութենե ավելի հարստության ծարավ մը կզգամ, ա՜հ, մեռնի՜լ, բայց հարուստ մեռնիլ կուզեմ... այո՛, Թովմայի գծուծ անունը կուզեմ թոթվել և զՄուրատոֆ վերականգնել... կուզեմ որ մուրացկանի աղջիկ շը կոշվիս դու, այլ Մուրատոֆի աղջիկը... Վարդուհի՛, հարստությոէնն ամոթապարտ կարմրությունը կը ծածկե, իսկ աղքատությունն անբիծ ճակատը կը նսեմացնե... Վարդուհի, հարո՛ւստ ըլլանք։


ՎԱՐԴՈՒՀԻ.-Հապա խեղճ Եդուա՞րգը որ վռնտեցիր։