Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.— Աղեկ ըսիր,այն ալ անշուշտ քովերնիս կառնենք և երջանիկ կըլլանք։


ՎԱՐԴՈԻՀԻ.— Բայց կը վախնամ ես անկե։

ԹՈՎՄԱ.— Ինչո՞ւ կը դեղնիս... կը սիրե՞ս զինքը։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Անկե կը վախնամ միայն։

ԹՈՎՄԱ.—Բայց այդ գաղտնիք մը պիտի ըլլա։

ՎԱՐԴՈԻՀԻ.- Ո՜հ, ո՛չ, կը վախնամ։

ԹՈՎՄԱ.-Ուրե՞մն։

ՎԱՐԴՈԻՀԻ.— Չեմ կրնար։

ԹՈՎՄԱ.— Բայց մտածե... անոթությունը։

ՎԱՐԴՈԻՀԻ.-Կը համբերեմ...

ԹՈՎՄԱ.— Իսկ ես չեմ կրնար համբերել... արյունս ցամքեով անոթի մեռնելու տեղ արյուն թափելով կուզեմ մեռնի՜լ...(հուսահատությամբբան մը կը փնտռե):

ՎԱՐԴՈԻՀԻ.— (հայրը բռնելով) Հա՛յր իմ... ի՞նչ կընես...։ ԹՈՎՄԱ.

ՎԱՐԴՈԻՀԻ.— Կեցիր, հա՛յր իմ, ալ քուկդ եմ... (Թովմա կը ցնցվի) քու աղջիկդ եմ, ի՛նչ որ կուզես այն ըրե, միայն թե դու մի մեռնիր... միայն թե մի լքաներ հետո անպատիվ աղջիկդ, դարձյալ քու անմեղ աղջկանդ պես նայե ինծի։ ԹՈՎՄԱ.

ՎԱՐԴՈԻՀԻ.— Եթե մայրս կենդանի ըլլար, զիս կը պաշտպաներ։

ԹՈՎՄԱ.— Վարդուհի, զա՛րկ զիս, և այդպես մի խոսիր։
ՎԱՐԴՈԻՀԻ.— Ներե, հա՛յր իմ... եթե փոքր ինչ վախկոտ եմ։