Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.+- Արդյոք առանձին լալու համա՛ր սենյակդ քաշվիլ կուզես։

ՎԱՐԴՈՒՀԻ*— Ո՛չ, հա՛յր իմ... այլ կը խոստովանիմ որ մինակ ըլլալ կուզեմ... դու անփույթ եղիր... (մեկուսի) ո՞վ պիտի օգնե ինծի, հրեշտակը թե սատանան (Վարդունի կը Թովմա աթոռի մը վրա կիյնա մտազբաղ):

Տեսիլ Բ

ԹՈՎՄԱ և ՄԱԿԱՐ

ՄԱԿԱՐ.+— (ձեռքը մախաղ մը մտնելով, մեկուսի) Խիստ լավ խելք մը մտածեցի հատ հրաշագործ ոսկի այս մարդուն հանձնելու տեղ, տիրոջս սնտուկին տակ մնացած նենգյալ դրամներե 50 ոսկի գտա և պիտի տամ... (մախաղը կը թանա և քսակ մը կը նսնե): Ահա նենգյալ ոսկիները, որ զուտ և բուն ոսկի ըլլալու համար կեղծ ըլլալեն ուրիշ պակսություն չունին... խեղճ մարգը քար պիտի կարի, երթ նենգյալ ըլլալն իմանա. ոստիկանության ալ շի պիտի կրնա բողոքել, վասնզի ոստիկանությունը անշուշտ պիտի հարցնե թե այն կեղծ դրամներուն փոխարեն ի՞նչ տված Է. պատասխանը ամոթահարություն Է... և այս մարգն ալ ջատ խղճահար Ըլլալեն զատ՝ միանգամայն վախ մ՚ալ կուեենա որ դրամանենգ չամբաստանվի... եթե գա բողոքելու տիրոջս, այն ատեն բան մը կընենք... (Թովմայի մոաենալով և անոր ոսփն զարնելով) պարս՛ն Թովմա...

ԹՈՎՄԱ.— (շփոթած՝ ոտք ելնելով) Դուք հոս պարսն...


ՄԱԿԱՐ. — Տերս հոս է... պատրա՞ստ ես։