Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Գ

Թովմայի տնակին մեջ սենյակ մը

:

Տեսիլ Ա

ԹՈՎՄԱ (առանձին, որ հուսահատ և մտահույզ ներս կը մտնե)

Վատությո՜ւն... սոսկալի վատություն... այն դրամներն կեղծ են եղեր. ա՜հ, չարաչար խաբեցին զիս... Ի՞նչպես պիտի նայիմ աղջկանս երեսը... որ ձեռքս անբիծ ճակտին դրի, արդարացուցի զինքը, ներեցի իր անպատվությանը, բայց չը մտածեցի որ իմ գլխուս վերև ալ ուրիշ ձեռք մը կա, անողոք և արդար ձեռք մը՝ որ զիս անիծեց... Ավա՜ղ, թեթև բեռ մ՚ունեի, մուրացկան տոպրակ մը և տրտնջացի. իսկ հիմա սրտիս մրա երկաթե ձեռք մը կա, որ միշտ կը ճնշե... աղջկանս անմեղ սըրտին վրա գերեզմանաքար մը թավալեցի. աղջիկ մը վարդի պես շուտ կը թոռմի... մեռա՜վ աղջիկս... և ես իրավունք ալ չունիմ իր վրա լալու, վասնսզի դահիճը գլխատյալին վրա չի լար... ա՜հ, այս միայն կը պակսեր կործանյալ Մուրատոֆին... Հարո՜ւստ մարդիկ,Ի՞նչ կուզեք