Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևերով մի ջանար օր օրի ձգելու պարտքդ... հավատա որ այս օրերս շատ պետք ունիմ դրամի։


ԹՈՎՄԱ.— Ես ալ։

ՍԱԼՈՄՈՆ.— Բայց դու բավական ստակ առած ըլլալու ես։

ԹՈՎՄԱ.— Ի՞նչ բանի համար։

ՍԱԼՈՄՈՆ.— Ես գրեթե բավական կը գուշակեմ։

ԹՈՎՄԱ.— Ի՞նչ է գուշակածդ։

ՍԱԼՈՄՈՆ.— Աղջիկդ գեղեցիկ է։

ԹՈՎՄԱ.— Ի՞նչ ըսել կուզես։

ՍԱԼՈՄՈՆ.— Նահապետոֆ զայն տեսած ըլլալու է։

ԹՈՎՄԱ.— Ի՞նչ կրնա ըլլալ ատկե։

ՍԱԼՈՄՈՆ.— Շատ բան կրնա ըլլալ։

ԹՈՎՄԱ.— Զգուշացի՛ր... պարո՛ն... եթե մեկ մ’ալ այդպիսի խոսք մը հանես բերնեդ, կը ջախջախեմ քեզ։

ՍԱԼՈՄՈՆ.— Մի՛ բարկանար, եղբայր Թովմա, իրավունք ունիս... այդ իմ խառնվելիք գործս չէ, ես միայն ինձի տրված ստակն առնելու պարտական եմ, ինձի չը փայլեր հասկնալ թե այն ստակը ի՞նչպես վաստկված է։

ԹՈՎՄԱ.— Հրեա՛, ի՞նչ ըսի քեզի։

ՍԱԼՈՄՈՆ.— Ա՜, իրավունք ունիս... բայց դու ալ գործը մի երկարեր. ստակներս տուր որ բերանս գոցեմ, գործիս երթամ... օ՜ն, տեսնեմ սա երկու ամբողջ ոսկին որ իմ բոլոր առնելիքս է... եթե կուզես լավ խելք մը բանեցնել, քանի մ’ամսվան վարձքն6 ալ կանխիկ տուր որ ետքը չունեցած ժամանակդ դժվարություն չը կրես։

ԹՈՎՄԱ.— (մեկուսի) Ո՛չ... այս մարդը ինծի պես տխմար
չէ և7 վերջը գեշ կըլլա։

ՍԱԼՈՄՈՆ.— Քեզի կըսեմ, եղբայր Թովմա... չե՞ս լսեր։