Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.— Ես ո՛չ միտք մ’ունիմ և ո՛չ ալ դրամ մը...


ՍԱԼՈՄՈՆ.— Սուտ կը խոսիս, վասնզի աղեկ8 գիտեմ որ...

ԹՈՎՄԱ.— (ընդմիջելով) Լռե՛... չեմ կրնար մտիկ ընել քեզ:

ՍԱԼՈՄՈՆ.— Բայց վերջապես ի՞նչ պիտի ընենք քեզի հետ։

ԹՈՎՄԱ.— Ինչ որ կուզես, այն ըրե...

ՍԱԼՈՄՈՆ.— Կուզես որ ամեն տեղ տարաձայնե՞մ աղջըկանդ...

ԹՈՎՄԱ.— (կռուփներով վրան վազելով) Եթե կուզես որ գլուխդ ջախջախեմ։

ՍԱԼՈՄՈՆ.— (սարսափելով) Ա՜հ... օգնու...

ԹՈՎՄԱ.— Լռե՛։

ՍԱԼՈՄՈՆ.— Ներե, պարո՛ն...

ԹՈՎՄԱ.— Դուրս պիտի ելնե՞ս։

ՍԱԼՈՄՈՆ.— Այո՛, պարոն... կելնեմ...

ԹՈՎՄԱ.— Օ՜ն, ուրեմն, կռնակդ տեսնեմ...

ՍԱԼՈՄՈՆ.— Բայց ի՞նչ իրավունք ունիս իմ տունես վռնտելու զիս...

ԹՈՎՄԱ.— (վրան հարձակելով) Դեռ կեցեր կը խոսի՞...

ՍԱԼՈՄՈՆ.— Կերթայի, պարոն...

ԹՈՎՄԱ.— Գնա՛ ուրեմն...

ՍԱԼՈՄՈՆ.— Բայց մեծ անիրավություն...

ԹՈՎՄԱ.— Գծուծ Հրեա9... (վրան կը վազե և Հրեայն սարսափած կը փախչի) Աղջկանս սենյակը ոտքի ձայն մը կա. ինքն է... արթնցեր է... ի՞նչպես երեսը պիտի նայիմ և պատասխան պիտի տամ... բոլոր ջիղերովս կը ցընցվիմ... սիրտս կը նվաղի... ա՜հ, ո՞վ վեր10 պիտի վերցնե
ամոթեն աղջկանը առջև խոնարհած տարաբախտ հոր մը ճակատը...