Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Գ

ԹՈՎՄԱ և ՎԱՐԴՈՒՀԻ

ԹՈՎՄԱ.— (մեկուսի) Ինքն է...


ՎԱՐԴՈՒԻ.— Բարի լույս, հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.— (աղջկան առջև` ի ծունր և երեսը ծածկելով) Աղջի՜կս...

ՎԱՐԴՈՒՀԻ.— Ի՞նչ կըլլաս, հա՛յր իմ... ոտք ել... (կը ջանա ոտք հանել):

ԹՈՎՄԱ.— Վասնզի շատ թշվառ ըրի քեզ:

ՎԱՐԴՈՒՀԻ.— Բայց ի՞նչ կա քեզի ներելու, հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.— Վասնզի շատ թշվառ ըրի քեզ։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Բնավ, հա՛յր իմ, ես երջանիկ եմ քանի որ դու և եղբայրս այլևս չի պիտի մուրաք փողոցները... միթե ալ հարուստ չե՞նք...

ԹՈՎՄԱ.— Եթե գիտնայիր, Վարդուհի՛։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Ի՞նչ կա, հա՛յր իմ։

ԹՈՎՄԱ.— Նախ ներե ինձ։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Միթե11 ես աղջիկդ չե՞մ։

ԹՈՎՄԱ.— Բայց դու անմեղ ես, իսկ ես ոճրագործ մ’եմ12... դու կրնաս ներել ինձ, իսկ13 ես չեմ կրնար օրհնել քեզ։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Քու ըրածդ բնավ ոճիր չէ, հա՛յր իմ... ի՞նչ կրնայինք ընել առանց ստակի և առանց հացի:

ԹՈՎՄԱ.— Այնպես չէ՞։

ՎԱՐԴՈՒՀԻ.— Բայց ոտք ել, հա՛յր իմ, մոռնանք անցյալը... և ապագային մեր ապահով բարօրությունը վայելենք։

ԹՈՎՄԱ.— Եթե գիտենայի՜ր, խե՜ղճ աղջիկ...