Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՐԴՈԻՀԻ.— Աստվա՜ծ իմ:


ՈՍՏԻԿԱՆ.— Պարո՛ն, հանուն արդարության ատենին կը ձերբակալեմ քեզ. դատախազդ այս Հրեայն16 է։

ՍԱԼՈՄՈՆ.— Ինքը կը ճանչե զիս:

ՎԱՐԴՈԻՀԻ.— Հա՛յր իմ...

ԹՈՎՄԱ.— Աղջի՜կս...

ՎԱՐԴՈԻՀԻ.— (ցած) Սա հինգ ֆրանքնոցը տանք, հայր իմ, գուցե...

ԹՈՎՄԱ.— (ցած) Այդ չը բավեր, աղջիկս, զայն քովդ պահե, եթե ոչ անոթի կը մնաս հոս։

ՎԱՐԴՈԻՀԻ.— (ցած) Իրավունք ունիս... ա՜հ ի՞նչ դժբախտություն էր այս...

ՍԱԼՈՄՈՆ.— Օ՜ն, շուտ, պարոն տեսուչը քեզ կսպասե...

ԹՈՎՄԱ.— (առ ոստիկանն) Թանի մը վայրկենի համար ներողամիտ եղեք, պարոն... (ցած` առ աղջիկն) գոնե սա վերարկուս քեզ ձգեմ որ հին գնող Հրեայի մը ծախես, երբ հինգ ֆրանքնոցը հատնի...

ՎԱՐԴՈԻՀԻ.— (ցած) Ո՛չ, ո՛չ, հայր իմ, բանտը ցուրտ է, կը մսիս... Անփույթ եղիր, Աստված բոլորովին երեսե չը ձգեր մեզ17...

ԹՈՎՄԱ.— (նույնպես) Աղջիկս, ինքզինքդ աղեկ խնամե... չը հիվանդանաս...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ինքզինքս Աստուծո կը հանձնեմ։

ԹՈՎՄԱ.— Եթե Աստված մը կա, թող լսե քեզի...

ՍԱԼՈՄՈՆ.— Երկար ըրիր, եղբա՛յր Թովմա։

ՎԱՐԴՈԻՀԻ.— (ցած) Անգո՛ւթ Հրեա...

ԹՈՎՄԱ.— Վաղը գուցե քեզ ալ վռնտե տունեն... և այն ատեն...