Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Վարդուհի մատովը երկինքը կը ցուցնե) Աղջի՜կս...


ՈՍՏԻԿԱՆ.— Օ՜ն, առջևս ինկիր, պարո՛ն, շատ սպասեցինք...

ԹՈՎՄԱ.— Ներեցեք, պարո՛ն... մնա՜ս բարով, աղջի՜կս...

ՎԱՐԴՈԻՀԻ.— Հա՜յր իմ... (գիրկընդխառն կը մեկնին):

Տեսիլ Ե

ՎԱՐԴՈԻՀԻ (մինակ)

Մնա՜ք բարյավ, դուք` պերճութեան, գեղեցկության, անմեղության և սիրո օրեր... մնա՜ք րարյավ, խարխուլ աթոռակներ18, ուր Եդուարդի և հորս հետ կը նստեինք քով քովի. մնա՜ս բարյավ, տխուր սեմ, ուրկե անցավ Եդուարդս արցունք կաթեցնելով և հայրս` վշտահար ճակտով. մնա՜ս բարյավ, գծուծ օթևան, որ իմ ամոթահար ճակատս տեսար... մնա՜ս բարյավ Եդուա՜րդ... (կը մեկնի.— պատկերը կը փոխվի):

ՊԱՏԿԵՐ Բ

Տնօրենին սենյակը. խորը դռնակ մը:

Տեսիլ Ա

ՊՈՂՅԱՆՑ և ՎԱՀԱԳՆՅԱՆ

ՎԱՀԱԳՆՅԱն.— Իմացա որ այսօր նոր դերասանուհի մր պիտի գա: