Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի գան կամ թատրո՞նը պիտի մտածեն... թատերա- բեմը հոռին անդունդը կը նետե, կը թաղե և բարին կը վսեմացնե, կանմահացնե. Թատրոնի ընծայած սիրո, եղ- բայրության, անձնվիրության, ընկերականության և խղճի օրինակը տեսնելե ավելի' Հայը կը զվարճանա պա- պատերազմին սոսկալի պատկեր մը նկատելով37... ՎԱՀԱԳՆՑԱՆ.— Բայց այդ տրամախոհությունները գրագի- տաց վերապահենք և մենք մեր գործին վրա խորհինք... մենք որ դերասան ենք, որչափ հեռու են մեզնե այդ տրա- մախոհությունները, մենք որ թութակ ճանչցված ենք, եթե ակնոցավոր պարոն մը լսե, կը ծիծաղի մեր վրա։ ՊՈՂՅԱՆՑ.— Իրավունք ունիս... ի՞նչ բանի վրա կը խոսակ- ցեինք։ ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Նորեկ դերասանուհվույն վրա։ ՊՈՂՅԱՆՑ.— Այո՛... տեսնենք, իր փափաքած արհեստին ընդունակ պիտի գտնե՞նք զինքը: Տեսիլ Բ ՆՈՒՅՆՔ, ՎԱՐԴՈԻՀԻ, Ա. ԴԵՐԱՍԱՆ, Բ. ԴԵՐԱՍԱՆ, ԴԵՐԱՍԱՆՈԻՀԻՔ, ԴԵՐԱՍԱՆՔ ՎԱՐԴՈԻՀԻ.— (դերասանի մը) Արդյոք կրնա՞մ տեսնել պա- րոն տնօրենը։ ՊՈՂՅԱՆՑ.— (տեսնելով) Ա՜, կարծեմ ինքն է,,, (Վահագնյա- նի նետ Վարդուհիի կը մոտենսւն և անկյունը կեցած' ցած կը խոսակցին. նույնպես Ա.39 Բ. դերասանք և Չիչիլ աս- դին կեցած ցած կը խոսակցին): 28—Պետրոս Դուրյաե