Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՉԻՉԻԼ.— Վերջապես փորձն ամեն բան կը հայտնե։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Չիչիլ իրավունք ունի։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.- Ես ալ իրավունք կուտամ այն խոսքին։

ՉԻՉԻԼ.— Ուրեմն դադրեցուցեք ընդունայն վիճաբանություննիդ։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Մոլիերի գլխուն վրա կերդնում, որ նորեկ դերասանուհվույն վրա եղած խոսակցությունը շատ կը նեղացնե Չիչիլը։

ՉԻՉԻԼ.— Լռե՛, փողոցի մոլիեր։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Մեր ցայտող մոլիերը լռեց։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Այս ալ քու գյուտդ է, Ժա՛ն։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Ահա ձեռքը մաս մը կուտան, ըսել է որ ընդունվեր է։

ՉԻՉԻԼ.— Ի՞նչ դեր է արդյոք։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Եթե Ժանի դիտողությանը հավատք ընծայենք, գուցե Լուիզա Միլլերի դերն է, որ մոտերս պիտի ներկայացնենք։

ՉԻՉԻԼ.— Լուիզա Միլլերի՜։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Տես, ինչպե՛ս կը նախանձիս։

ՉԻՉԻԼ.— Շատ կը սիրեմ ես այն դերը։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Ֆերտինանտի դերն) ալ արդեն նորեկ դերասան, Եդուարդի տվին։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Եդուարդ շատ պիտի հաջողի սիրահարության մեջ։

Ա. ԴԵՐԱՍԱՆ.— Առանց հակառակորդի դու մնացիր, Ժա՛ք։

Բ. ԴԵՐԱՍԱՆ.— Իմ հակառակորդս և սիրահարս գինին է։

ՎԱՀԱԳՆՅԱՆ.— Պարոն դերասաններ, թատերաբեմը