Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թանք, փորձը պիտի սկսինք (ամենքը կը մեկնին. Վար- դունի մինակ կը մնա' ձեռքը թղթի ծրար մը): Տեսիլ Գ ՎԱՐԴՈԻՀԻ և ԵԴՈՒԱՐԴ ԵԴՈԻԱՐԴ.-— (դռնեն երևնալով, մեկուսի, մինչդեո Վարդունի կռնակը անոր գարձուցած ձեռքի դերն աչքե կանցնե) Նո- րեկ դերասանուհի՛ մը... ո՞վ է արդյոք... ՎԱՐԴՈԻՀԻ.— (դառնալով, Եդուարդը տեսնելով և ճիչ մը ար- ձակելով) Ա՜հ... ԵԴՈԻԱՐԴ.— (զարմացած) Վարդուհի՜... ՎԱՐԴՈԻՀԻ.— (գիրկը իյնալով) Եդուա՜րդ... ԵԴՈԻԱՐԴ.— Բայց ինչո՞ւ նկար հոս, Վարդուհի։ ՎԱՐԴՈԻՀԻ.— Վասնզի մինակ մնացի։ ԵԴՈԻԱՐԴ.— Սակայն հա՞յրդ, որ զիս վռնտեց: ՎԱՐԴՈԻՀԻ.— Հրեայն բանտ դնել տվավ զինքը։ ԵԴՈԻԱՐԴ.— Բա՛նտ... խե՞ղճ Վարդուհիս, որչա՛փ հալեր ու դեղներ ես։ ՎԱՐԴՈԻՀԻ.— Եթե հարցնե՛ս... ԵԴՈԻԱՐԴ.— Կուլա՞ս... Վարդուհի'... ի՞նչ ունիս։ ՎԱՐԴՈԻՀԻ.— Շա՜տ բաներ։ ԵԴՈԻԱՐԴ.— Պիտի պատմե՞ս։ ՎԱՐԴՈԻՀԻ.- Եթե զիս չատես։ ԵԴՈԻԱՐԴ.— Ի՞նչ ըսել կուզես... ՎԱՐԴՈԻՀԻ.— Եդուարդ, ալ անմեղ Հուլիան չեմ ես... ԵԴՈԻԱՐԴ.- Ինչո՞ւ... ՎԱՐԴՈԻՀԻ.— Լլկյալ Ֆանթինն եմ11)։ (Վարագույրը կիջնե):