Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴՈԻՀԻ.— Ո՛հ, որչափ քաղցր է բանաստեղծ մը սիրել

և հետը մեռնիլ...
ԵԴՈՒԱՐԴ.— Դո՛ւ բանաստեղծ ըրիր զիս, Վարդուհի'... դու
մատռվակեցիր ինձ այն նեկտարը, որ սեր և բանաստեղ-
ծություն կը ներշնչե... այն նեկտարը քու նայվածքեդ և
սրտեդ կը բխեր...
ՎԱՐԴՈՒՀԻ.— Եվ հիմա թույն կը մատռվակեմ։
ԵԴՈՒԱՐԴ.— Կընդունիմ, Վարդուհի', վասնզի այդ թույնն
ալ Աստված և անմահություն ներշնչող նեկտարն է...
(ձեոքը կը համբուրե):
ՎԱՐԴՈԻՀԻ.— Եդուա՛րդ...
ԵԴՈՒԱՐԴ.— Վարդուհի՛... (կը գրկախառնին քանի մը վայր-
կյան' լուռ և արտասվալից...)
ՎԱՐԴՈԻՀՒ.— Ոտքի ձայն մը կը մոտենա... Եդուա' րդ...
ԵԴՈՒԱՐԴ.— Գուցե հայրդ է, արցունքդ սրբե... մեր գաղտ-
նիքը չիմացվի...
ՎԱՐԴՈԻՀԻ.— Այո, առանձին մեռնինք (արցունքը սրբելով):
Տեսիլ Բ
ՆՈԻՅՆՔ և ԹՈՎՄԱ
ԹՈՎՄԱ.— (դուռը բանալով և ներս մտնելով անոնց կը մո-
տենա և փոփոխակի կը գրկե զանոնք) Զավակնե՛րս...
վերջապես բանտեն ալ ազատեցիք զիս... ահ, երբեք
երես ունենալու չէի ձեր դեմն ելնելու... բայց ի՞նչ ընեմ,
զավակ եք և ես ալ թշվառ և ժանտ հայր մը գտնված եմ...
ես որ կենացս մեջ խիստ քիչ անդամ լացեր եմ, այս