Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րագույրը պիտի բացվի հիմա6. տեսնենք խաղը ի՞նչպես պիտի վերջավորի։

Բ. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ.— Մինչև հիմա թե խաղին կապակցություն֊

քը լավ էին և թե այն երկու ամոլներն սքանչելի կերպով
կատարեցին իրենց դերը։
Ա. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ.— Բնավ չը հուսացվիր որ մեկ քանի ամսո
դերասաններ եղած ըլլան։
Բ. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ.- Կերևի թե սիրահարյալ են իրարու։
Ա. ՀԱՆԴԻՍԱՏԵՍԹ.-Թող ըլլան, բայց միթե առանց դերասան
ըլլալու երկու սիրահարյալներ կրնան այս հրապուրիչ
տեսարանն ընծայել... դյուրին բան չէ դերասան ըլլալ
թատրոնին բախտը դերասանի ձեռքն է. պետք է որ դե֊
րասանը գոնե լուռ բանաստեղծ մըլլա, որուն լեզվին
տեղ հոգին խոսի, պետք է որ գլխույն մեջ բոց և սրտին
մեջ ավյուն ունենա. դերասան մը իր ընդունակությամբը
կրնա հեղինակության մը հարակից փայլ մը տալ, նույն-
պես կրնա իր ապիկարությամբը նսեմացնել այն փայլը։
Բ. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ.- Ձեր ըրած դիտողությունքը շատ ճշգրիտ
են, բայց խիստ քիչեր այդ մասին գիտակցություն ունին.
շատեր զբոսնելու համար թատրոն կուգան և ոչ թե ներ-
կայացված խաղին ոգվույն թափանցելու. նույնիսկ եթե
արհեստի և գաղափարի թերությունք կան թատերախա֊
ղին մեջ, անոնց բոլորովին աչք կը գոցեն։ Եվրոպացիք
գիտեն թատրոնին հարգը. թատրոններն8 անցյալ9 դա֊
րերուն10 հեղափոխությանց11 վառարաններ12 հանդիսա-
ցան13, թատրոններն իբրև ժողովրդյան կրթարանները
կը նկատվին, կըսեն, բայց ես կըսեմ թե անոր մարմինրը կազմող բոլոր երակներուն կեդրոններն են. անոր14 հե-