Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Բ

(Վարագույրը կը բացվի և ահա նկարչական վայր մը կերևի լերան մը ծոցը, ծառերով և ծաղիկներով զարդարված. առվակ մը կը սահի կերթա տեսարանին դեպի խորը):

ՆՈԻՅՆՔ, ԵԴՈԻԱՐԴ և ՎԱՐԴՈԻՀԻ (ձևացյալ թատեր տեսարանին վրա. — Տեսարանին մինչև վերջն անընդհատ ծափահարություն):

ՎԱՐԴՈԻՀԻ.—+ Հեռո՜ւ մեզնե այդ տուները, այդ շենքերը... հեռո՜ւ մեզնե այդ ամպերն անգամ... միմիայն այս ծառերուն տերևները թող պարածածկեն մեզ, միայն սա զեփյուռը թող մոտենա և միայն սա առվակը նայի մեզ… ա՜հ, սա տերևները, զեփյուռը և առվակն իրենց շշունջներովը բավական կրնան աղոթել մեր հոգվույն փրկությանը համար։

ԵԴՈԻԱՐԴ.— Եվ դու կը կարծես որ մեր հոգիները փրկելի՞ հոգիներ են, Վարդուհի՛… պետք է մեռնինք… այո, մեռնինք, վասնզի աշխարհս անհուն սև ամպ որ մեր սիրո արևը կը պարփակե զայն խեղդելու չափ… անկարելի է սիրել հոս… սերը ծաղիկ մ՚է որ միայն երկնքին մեջ կը գտնվի, և մենք հոս միմիայն անոր բուրումը կրնանք զգալ… ա՜հ, տեսնենք ի՞նչ է այն սերը, որուն լոկ ցավերը կզգանք հոս միանգամայն։

ՎԱՐԴՈԻՀԻ.—+ Պիտի տեսնենք, Եդուա՛րդ, պիտի թողունք այս աշխարհը, յորում մարդիկ իրարու հավասար և եղբայր չեն, յորում միայն տկար արարածներն ամոթ, խիղճ և ցավ ունին. անգութ է այս աշխարհիս վերատեսուչը,