Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵԴՈԻԱՐԴ.— (ինքզինքը զննելով, հանկարծ) Վարդուհի, ես ալ բան մը կզգամ, ա՜հ, միատեղ պիտի մեռնինք… (կընդգրկե զՎարդուհի):

ՎԱՐԴՈՒՀԻ.— Կուրծքդ ավելի մոտեցուր կուրծքիս, Եդուարդ, թող մեր սրտից տրոփյուններն իրարու խառնված աղոթք մ՚ըլլան առ Բարձրյալն… վասնզի սրտերը շուրթերեն ավելի մաքուր կըլլան։

ԵԴՈԻԱՐԴ.— Այո... (Վարդուհին դիտելով) ա՜հ, որչափ գեղեցկացեր ես, Վարդուհի՛, մինչև հիմա այսչափ ճառագայթալից տեսած չէի քեզ... միթե երկնքի առաջին ալինե՞րն են այդ ճառագայթները, ուր կը բարձրանան մեր հոգիները...

ՎԱՐԴՈՒՀԻ.— Եվ միթե Աստուծո աթոռին նայելու համար ադամանդյա աչե՞ր պետք են... այն ահավոր փառաց ցոլմունքեն չը շլանալու և չը փշրվելու համար... (դողդուջուն` Եդուարդի վրա կընկնի):

ԵԴՈԻԱՐԴ.—+ Ի՞նչ կըլլաս։

ՎԱՐԴՈՒՀԻ.—+ Կայրի՜մ։

ԵԴՈԻԱՐԴ.—+ Երկնքի բո՛ց, իջար վերջապես...

ՎԱՐԴՈՒՀԻ.—+ Ինձ փարե...

ԵԴՈԻԱՐԴ.—+ Այո՛, իրարու մեջ այրինք...

ՎԱՐԴՈՒՀԻ.—+ (մթագնած աչերը հորիզոնին վրա հառելով) Տե՛ս, որչա՜փ սև է եղեր աշխարհը, կը տեսնե՞ս, Եդու՛արդ։

ԵԴՈԻԱՐԴ.—+ (նույնպես) Այո՛, ես ալ նույնպես սև կը տեսնեմ, Վարդուհի՛… Բայց մեր գերեզմանը չրլլա՞...

ՎԱՐԴՈՒՀԻ.—+ Ա՜հ, ի՞նչ կըլլամ… մնա՜ս բարով, Եդուարդ…

ԵԴՈԻԱՐԴ.—+ Կեցիր… ես ալ…