Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Ե




Նահապետոֆի տանը մեջ ծանրագին կարասիներով զարդարված սենյակ մը:
 
Տեսիլ Ա

ՆԱՀԱՊԵՏՈՖ և ՄԱԿԱՐ



ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Այո՛, քեզի խոսք տված եմ որ եթե բոլորովին իմ վստահությունս և համակրությունս գրավես, օր մը իմ հետաքրքրական պատմությունս քեզի պատմեմ։

ՄԱԿԱՐ.— Եվ կը հուսամ որ...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Գոհ եմ քու ծառայութենեդ, փոքրիկ սապատողս... (Մակար բարկությամբ ուսերը կը թոթվե) ի՞նչ կըլլաս:

ՄԱԿԱՐ.— Վերջապես չը կրցի հասկցնել որ իմ անունս Մակար է...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— էհ, մի բարկանար...

ՄԱԿԱՐ.— Եվ պաշտոնս ալ ձեր քով մատակարար...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Ուրեմն, Մակար մատակարար... մտիկ ըրե որ պատմությունս սկսիմ...

ՄԱԿԱՐ.— Ունկնդիր եմ, տեր իմ...