Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թռի՛ր երկնից կամարեն և այս արտասուքս քու թևոցդ վրա ժողվելով Ամենակալին տար, ըսե՛ իրեն, թե վայրկյան մը չեմ մոռցած զինքը...


Տեսիլ Բ

ՎԱՐԴ և ԳԵՂԱՄ (նիհար, դեղնած1 և կթոտ կերևի)

ՎԱՐԴ.— (Գեղամը տեսնելով, որ հուսահատ և համրաքայլ կուգա) Ահա, հուսահատ երիտասարդ մ՚ալ... կարծես թե նա ալ ինձ նման սիրուհին կորսնցուցած է... Նա ալ ինձ նման թշվառ է... և հառաչելով ուրվական մը դարձեր է։
ԳԵՂԱՄ․— Քիչ մ՚ալ թող զիս, ով անողորմ հիշատակ, ալ բավական դերի եղավ քեզ սիրտս... բայց դու ինձ մտիկ չես ըներ... Դու զիս չի պիտի թողուս ինշվան որ աշքերս՝ չը մթագնին... Ո՜վ սեր, մինչև ցե՞րբ օձի պես սրտիս արյունը պիտի ծծես... ե՞րբ պիտի հագենաս... Շուշա՛ն, երանի թե աչքերս զքեզ տեսած չըլլային բնավ...
ՎԱՐԴ.— (մեկուսի) Շուշա՜ն... Ո՜վ երկինք... Ի՞նչ անուն էր որ լսեցի օտարականի մը բերնեն (անոր մոտենալով)․ այն աղջիկը որուն անունը թռավ հիմա շրթունքներեդ, կը ճանչե՞ս... Տեսա՞ր զինքը, խոսե՛, շուտ խոսե՛...
ԳԵՂԱՄ․— Այն աղջի՜կը... Ա՜հ... Կը սիրեմ ես զայն։
ՎԱՐԴ.— Կը սիրե՞ս... Իսկ ի՞նքը։
ԳԵՂԱՄ․— Մերժեց իմ սերս...
ՎԱՐԴ.— Ո՜հ... բայց ո՞ւր և ե՞րբ տեսար զինքը...
ԳԵՂԱՄ․— Ամիսե մը ավելի է, որ գիշեր մը անտառի մը եզերքը տեսա զինքը, հոն հայտնեցի իմ սերս և նա մերժեց,