Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Ասկեց 28 տարիի չափ առաջ, գիշեր մը Բերայի հրապարակն աղջիկ մը առանձին, կը պատեր։ Երթևեկող բազմաթյան մեջեն ռուսական զգեստ հագած վայելչադեմ երիտասարդ մը այն մենաշրջիկ օրիորդին մոտենալով լուսընկային, քաղաքավարական և անուշ կերպիվ մը կըսե. «Օրիորդ, ինչո՞ւ մինակ եք, կը հաճի՞ք թևակցելու պատիվը տալ ինձ, աղջիկը, որ մտազբաղ էր, հանկարծ երկու արցունք կը ծագին աչերուն մեջ… վասնզի որբ, մինակ և աղքատ էր բոլորովին երկրի վրա… և վայելուչ երիտասարդ մը, թեպետ անծանոթ, բայց համակրություն ցույց կուտար իրեն. ուստի երիտասարդին խնդիրը չր մերժեր:


ՄԱԿԱՐ.— Վայելուչ ըլլալուն համար… եթե ես այդպիսի առաջարկություն մ՚ընեմ, իսկույն լավ ապտակ մը կուտեմ…

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Մտիկ ըրե. ուրիշ գիշերներ ալ այս երկու անձինքը կը տեսն վին Բերայի հրապարակը, բայց երկձի բաց կառքով, և այն օրիորդը բավական վայելուչ հագված և երեսը կարմրորակ քող մը ձգած Է, գուցե չը ճանչցվելու համար… երիտասարդը Ռուսիացի երևելի վաճառականի մը որդի է և Մուրատոֆ կը կոչվի... ճամբորդելու և պտտելու համար Պոլիս կուգա և այն աղջկան կը հանդիպի, որ իր հրապույրովն անոր սիրտը կը գրավե... քանի մ՚ամիս շքեղ տան մը մեջ ճոխությամբ կը կենակցին, վերջապես անպսակ սիրս ձանձրության ժամերը գալով, Մուրատոֆ Ռուսիա կը վերադառնա... աղջիկն իզուր կուլա և կաղերսե, դեռ կը սիրե... երկու ամիսեն զավակ մը կը ծնի, զիս, անունս Գեորգ կը դնեն։