Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևուն դիմաց հանգիստ ապրինք… ընկերներս ուրիշ երկիրներ գաղթեցին, ես ալ Ռուսիա գացի ասկեց երեք ամիս առաջ, հոն հայրս միտքս եկավ, և երբ Մուրատոֆը փնտռեցի, ըսին թե նա սնանկանալով ամիսի մը չափ կար որ աներևութացեր էր և ուր երթալը չէր գիտցվեր… վերջապես հոն ռուսական հագուստներ հագնելով Պոլիս դարձա, դարձյալ իբրև Ռուսիացի վաճառական… ալ քեզ հանդիպելուս և իմ մատակարարս ընելուս պատմությունը դու գիտես... կը հուսամ որ գոհ ես։


ՄԱԿԱՐ.— Բոլորով սրտիվ, տե՛ր իմ, և կը հուսամ որ դուք ալ…

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Եվ միթե իմ գոհությունս և վստահությունս հայտնելու համար չէ՞ որ այս պատմությունը քեզ ըրի, որ ինձ համար մեծ գաղտնիք մ՚է։

ՄԱԿԱՐ.— Տե՞ր իմ, միշտ վստահ եղիք իմ վրաս։


Տեսիլ Բ




ՆՈԻՅՆՔ և ՍՊԱՍԱՎՈՐ ՄԸ



ՍՊԱՍԱՎՈՐ.— Տե՛ր իմ, մեկը եկեր ձեզ տեսնել կուզե։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Չե՞ս ճանչեր զինքը։

ՍՊԱՍԱՎՈՐ.— Ո՛չ, տեր իմ։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Ի՞նչպես մարդ է։

ՍՊԱՍԱՎՈՐ.— Արհեստավորի հագուստով երիտասարդ մ՚է։

նԱՀԱՊԵՏՈՖ.— Անունը չը զրուցե՞ց։

ՍՊԱՍԱՎՈՐ.— Ճիորճի։

նԱՀԱՊԵՏՈՖ.— Ճիորճի՜… ներս մտցուր զինքը. (սպասավորը կը խոնարհի և կը մեկնի) իմ դրամանենգ ընկերներիս։