Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկն ըլլալու է (... բայց ի՞նչ կը նշանակե արհեսաավորի կերպարանքը... տեսնենք... (ճիորնի` դռանը մեջ Մակարի համար կակնարկի և Նահապետոֆ նշան կընե որ դուրս ելնե):



Տեսիլ Գ




ՆԱՀԱՊԵՏՈՖ և ՃԻՈՐՃԻ



ՆԱՀԱՊԵՏՈՖ. - Ի՞նչ կա, Ճիորճի, ի՞նչ վիճակի մեջ կը գըտնեմ զքեզ։

ՃԻՈՐՃԻ.- Բան չկա, Գեորգ… ը՜… պարսն նահապետոֆ։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Բայց ի՞նչ կուզես որ գուշակեմ։

ՃԻՈՐՃԻ.- Ի՞նչ պիտի գուշակես… սնանկացա…

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Ի՞նչ կըսես։

ՃԻՈՐՃԻ.- Էհ, ի՞նչ ընեմ, քեզի պես հարստությանս հարգը չը գիտցա կամ մականունիս վրա դը մը օֆ մը կամ ովիչ մը չավելցուցի… այլ Փարիզուհիներու հետ վատնեցի բոլոր ոսկիներս, որ այնչափ սրտատանջությամբ և աշխատությամբ ձեռք բերի ալն մութ գետնափորին մեջ:

ՆԱՀԱՊԵՏՈՖ. - Ուրեմն Գաղիայեն կամ Փարիզեն կուգաս։

ՃԻՈՐՃԻ. - Ալո՛, վերջին դրամներս մսխած գիշերը գինովությանս մեջ հազիվ մտածեցի շոգենավի ծախքը պահել Պոլիս դառնալու համար, կը մտածեի որ գոնե քեզ հարուստ գտնելով կրնայի քիչ մը ստակ առնել… քու տվածդ փրկանք մը պիտի սեպվիֆ վասնզի մեր գետնափորը ինկած գիշերդ կռանով մը գլուխդ ջախջախելու տեղ մարդասիրությամբ զքեզ ընկեր ըրի։

ՆԱՀԱՊԵՏՈՖ. - Ուրեմն ո՞րչափ կը պահանջես։