Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Թովմա՜... թող գա. (սպասավորը կը խոնարհի և կը մեկնի) Հին ու մոռցված մարդիկներ կը հաճախեն տունս... մեկը զիս կողոպտեց, տեսնենք այս ի՞նչ պաշտոնով կուգա... փոթորիկ մը կա իմ գլխուս վրա:

Տեսիլ Ե

ՆԱՀԱՊԵՏՈՖ և ԹՈՎՄԱ, <(հետո ՍՊԱՍԱՎՈՐ ՄԸ)>

ԹՈՎՄԱ.— Ա՜հ, պարո՛ն, ի՜նչ վատություն էր որ ըրիք, բոլոր ընտանիքս թշվառ ըրիք...աղջիկս մեռավ…


ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Ես ի՞նչ ընեմ... աղջիկդ մեռեր է։

ԹՈՎՄԱ.— Դու ի՜նչ ընես, դու ես պատճառը... որ աղջիկս իր եղբայրագրին հետ թույն խմեց և մեռավ։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Բայց միթե քու հաճությամբդ չեղա՜վ ամեն բան։

ԹՈՎՄԱ. — Պարո՛ն, միթե փոխարեն նենգյալ դրա՞մ խոստացար ինձ...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Նենգյալ դրա՜մ..., ի՞նչ կըսես...

ԹՈՎՄԱ.- Ահա վատություն մ՚ալ, որ կուրանաս և զարմացյալ կը ձևացնես։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Բայց բան մը չեմ հասկնար քու խոսքերեդ։

ԹՈՎՄԱ.— Միթե դու չը տվի՞ր նենգյալ դրամը սապատողին որ ինձ հանձնե և զիս խաբե... վատաբար։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— ճշմարի՜տ կըսես...

ԹՈՎՄԱ.— Ա՜հ, այդ ձևերով մա՞րդ կուզես ճաթեցնել...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— (կանչելով) Մակա՛ր... Մակա՛ր...

ՍՊԱՍԱՎՈՐ.— (ներս մտնելով) Դուրս ելավ, տե՛ր իմ...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Ո՞ւր գնաց։