Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՊԱՍԱՎՈՐ.- Չեմ գիտեր:


ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Գնա, շուտ զինքը գտիր։

ՍՊԱԱԱՎՈՐ.— Շատ աղեկ, տեր իմ... (խոնարհելով կը մեկնի):

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Պարո՛ն, կերդնում այս մատանվույն վրա, որ աշխարհի մեջ ինձ համար ամենեն նվիրական բանն Է, կերդնում որ բան մը չեմ գիտեր...

ԹՈՎՄԱ.— (մատանին տեսնելով` զարմացած, մեկուսի) Այդ մատանի՜ն...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Բայց, պարո՛ն, այն նենգյալ դրամներն ի՞նչ ըրիր...

ԹՈՎՄԱ.— (որ աչքը մատանվույն հառած է առանց զայն, մտիկ ընելու) Այս մատանին որո՞ւնն է, պարո՛ն...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Իմս Է...

ԹՈՎՄԱ.— Վրայի նշանագիրը «Մ» Է, այնպես չէ՞...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Այո՛... բայց ի՞նչ կա որ...

ԹՈՎՄԱ.— Ո՞վ տվավ ձեզ զայն...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Բայց ինձ մտիկ ըրե, այն նենգյալ...

ԹՈՎՄԱ.— (ընդմիջելով) Կաղաչեմ, պարո՛ն ուսկից առիք այս մատանին... տերը կը
ճանչնա՞ք...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Մորս հիշատակն է...

ԹՈՎՄԱ.— (զարմացած) Մո՜րդ:

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Բայց բան մը չեմ հասկնար:

ԹՈՎՄԱ.— Աստվա՜ծ իմ... Ասավա՜ծ իմ...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.-Ի՞նչ կըլլաս, պարոն Թովմա...

ԹՈՎՄԱ.— Քեզի համար Թովմա չէ իմ անունս:

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Ի՞նչ ըսել կուզես: