Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.— Կյանքիս թշվառ մասին անունս է Թովմա, իսկ իմ բուն անունս...


ՆԱՀԱՊԵՏՈՖ.-Անո՞ւնդ։

ԹՈՎՄԱ.— Մուրատոֆ։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Իմ հա՜յրս... և Վարդուհի՜ն...

ԹՈՎՄԱ.— Քու քույրդ էր...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.-Աստվա՜ծ իմ... մեռա՜վ...

ԹՈՎՄԱ.— Ես եղա իր դահիճը... և դարձյալ պիտի ըլլամ։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Բայց, հա՛յր իմ, ի՞նչ ըրիր այն կեղծ դրամները։


Տեսիլ Զ



ՆՈԻՅՆՔ և ՄԱԿԱՐ, <(Հետո ՍՊԱՍԱՎՈՐ ՄԸ)>

ՄԱԿԱՐ.— (զԹովմա տեսնելով` սարսափած, մեկուսի) Այս՛ մարդը՜...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Անիծյա՜լ սապատող, այս մարդուն նենգյալ դրամ տվեր ես...

ՄԱԿԱՐ.— (վախեն տատամսելով) Բայց... տե՛ր իմ...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Օ՛ն, կորիր աչացս առջևեն. տանս սեմեններս մեկ մ՚ալ ոտք չի պիտի կոխես...

ՍՊԱՍԱՎՈՐ.— (շփոթած մտնելով) Տե՚ր իմ... ոստըկանները տունը կը պաշարեն...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— (սարսափած) Ի՛նչ կը նշանակե ասիկա...

ԹՈՎՄԱ.-(որ մինչև հիմա մտահույզ էր) Ձախող վրեժ մ՚առի... աղջկանս մահվանը վրա բոլորովին կատղած` ամեն բան ոստիկանության իմացուցի... քեզ մատնեցի>
զավակս...