Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անողորմ է, բնությունը կարծես թե խանգարված և քունն անգամ արգիլված է հոս, միա՚յն թե գերեզմանին մեջ կր տիրե. Սիպերիա եթե կարող ըլլա այն մահվան քունն ալ պիտի արգիլե իր երկրեն, որպեսզի իր բռնության համբավը իր զոհերուն գերեզմաններուն վրա և բոլոր ազգաց սրտերուն մեջ սոսկումով անմահանա...։ Անգամ մը ալեվոր մը տեսա, nր անծանոթ գերեզմանի մը վրա կարտասվեր, խորհրդավոր մեկը երևաց ինձ այդ ծե- րունին, բայց չը համարձակեցա զինքը հարցաքննել, հետո ոտքի ելավ, ալչերը ինձ դարձուց և աներևութա- ցավ. անշուշտ թշվառ հայր մ’էր որ իր որդվույն գերեզ- մանը իր արտասվոքը կը թանար, այլ ես սիրելի մը չու- նիմ որ մեռնելես հետո գերեզմանիս վրա կաթիլ մը ար- ցունք թափե: Ազատությունը սիրեցի, այլ ինքը բնավ չերեվցավ ինձ: Ա'հ, ազատությո՜ւն, ո՞ւր ես, տեսնեի մեյ մը զքեզ' համբուրեի վեհ ճակատդ և քու անույշ գրկացղ մեջ անշնչանայի մինչև վերջին շունչս, քու անունդ մրմնջելով և զքեզ օրհնելով։ Կը տեսնե՛ս քու սիրույդ համար կը մեռնիմ ես ահա, քու անունդ գո- չելու համար Սիպերիո սառնամանյաց խորերը կը հե- ծեմ. ատեն ատեն Սիպերիո այս լեռներուն վրա ելնելով հայրենյացս սգապատ ավերակները կը դիտեմ, կը տես- նեմ Հայաստանյայց ոգին, որ իր սև թևերովը իր ամա- յացյալ աշխարհին վրա սավառնելով կը թափառի, իսկ ազատն Այրարատ տրտում տխուր նստած՝ արտևանուն- քը կնճռած կը մտածե միշտ. մերթ իր նայվածքը չորս կողմը և մերթ յերկինս դարձունելով կը հառաչե միշտ. իր հառաչանքներն են Հայաստանի երկնից երեսը թանձ- 30—Պետրոս Դուրյան