Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թանձրացած ամպերը և իր արցունքներն են իր կողերեն վազած ողբամրմունջ գետերը, այն ամպերը փարատելու համար կայծակ, այն կայծակը մարելու համար Սիպերիո սառերը և այն Սիպերիան ոչնչացնելու համար ժամանակ պետք է։ (Այս վերջին խոսքեն լույս մը կը ծագի): Ո՞ւր եմ ես... երկինք թռա՜... (Ազատությունը կերևա սպիտակազգեստ և գլուխը ծաղկյա պսակ):

Տեսիլ Բ

ՆԱԼՊԱնՏՅԱՆ և ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ


ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— ԶԱստված կը տեսնե՜մ... երկինքն ե՜մ։

ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ.— Թշվա՛ռ պատանի, ո՛չ, ո՛չ, տե՛ս, Սիպերիո մեջ եմ, իսկ տեսածդ ազատությունն է։

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Սիպերիա՜... ազատությո՜ւն... ո՜վ երկինք (ծունր կիյնա):

ԱԶԱՏՈԻԹՅՈՒՆ.— Ոտքի ելիր, դիտե զիս աղեկ մը, երկնից դուստր և քու ցանկալիդ Ազատությունն եմ ես, թշվա՚ռ պատանի..., այն ազատությունը, որուն կը նվիրեն մարդիկք սիրտ և կյանք. սիրտը ապագայն արթնցնող քնար մ՚է և կյանքը ապագայն լուսավորող արև մը. ահա այս բախտին արժանացավ Նալպանտյան:

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Այո՛, թշվառ են Ռուսիո Հայերը, եթե անոնցմե ազգասեր մը մտքեն ազատության խորհուրդ մը անցնե, ինքզինքը Սիպերիո լեռներուն մեջտեղը կը գտնե, ո՜վ մատնեց զինքը. իր բարեկամներեն կամ ազգականներեն հայ մը... այսպես մատնությամբ հայրենյաց
աղիքները կր կտրտին. եթե Հայերը զիրար մատնելով