Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԶԱՏՈԻԹՏՈՒՆ.— Մի՛ խրոխտար այդպես, Սիպերիա՛, քու ձայնեդ զորավոր երկնային ձայն մը կա, որ գլխուդ վերև կորոտա, ձեռք մը որ ամենուն բախտը իր մեջը կը բռնե, աչք մը որուն նայվածքը լեռներ կը կործանե, ականջ մը, որ մարդու մտքին կը լսե, շունչ մը որ աստղերը կը մարե, Աստված մը որուն հրամանեն Սիպերիաներ կը դողան:


ՍԻՊԵՐԻԱ.— Հանդո՛ւգն, գիտցիր որ Սիպերիա քու ձայնդ ալ իր սառնամանյաց տակը կը խեղդե, կանհետացնե ազատության անունը և բոլոր աշխարհի կը տիրե և կը հրամայե, Սիպերիա ոտիցը տակ կառնու բոլոր ազգաց սիրտը ու պարանոցը, Սիպերիո սկզբունքն է աշխարհակալություն և փառք, իր օրենքն է բռնություն և մահ: Եվ դու, անմի՛տ պատանի, ի՞նպես ազատությունը կը կոչես երբ կը տեսնես որ հույս սարսափելով կը նայի Սիպերիո լեռներուն. քանի մը անգամ մռնչեցի և դու ականջ չը տվիր, կայծակներ հանեցի և չը զարհուեցար, ուրեմն մեռի՛ր:

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Արդեն պատրաստ եմ ես, հա՛յ Է իմ անունս, չեմ վախնար ես քու սպառնալիքներեդ, թող իմ մահս վրեժխնդրություն սերմանե Հայոց Սրտերուն մեջ և ավելնա Սիպերիո թշնամի ազգ մ’ալ, որոնք ջանան անոր գլուխը իրենց ուժգին հարվածներով փշրել, պատերազմին կյանք կյանքի դեմ, ստվեր ստվերի դեմ, հիշատակ հիշատակի դեմ, քիչ ատենեն ես ալ կերթամ
ահա ստվերներուն կարգը։

ՍԻՊԵՐԻԱ.— Անմի՛տ, շուտով կը պապանձի այդ մեծախոս բերանը, տեսնեմ որ Սիպերիո ծոցը բնակող մահը տեսնելու