Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճակտին, իսկ ոճրագործին ճակտին տապակեզ շոգի մը, վերջապես երկնային հույսն եմ ես, հավիտենականության դրանց պահապան, միայն վատը ինձմե կը վախնա, և հիրավի իրավունք ալ ունի, վասնզի գիտե երթալիք ճամբան, դեպ ի դժոխս։


ՆԱԼՊԱՆՏՅԱն.— Քու գերիդ եմ, Մա՛հ, բայց կաղաչեմ խնայե գեթ այն Հայերուն, որոնք Հայաստանի պսակներ հյուսել կը խոստանան, խնայե գեթ այն թշվառ Հայերուն, որոնք իրենց հայրենիքը ազատելու համար կը տքնին։

ՄԱՀ.— Երկրի վրա խոնարհ ծառա մեմ, մինչև անգամ մանուկի մը հրամանին կը պարտիմ հնազանդիլ. աշխարհի բոլոր աստիճաններուն վրա իմ ճիրաններս բաժնված են, ով որ ան ճիրաններուն մեկուն դպչի, անոր արյունն իմս է, թագավոր կամ հովիվ երկուքն ալ հավասար են առջևս, երկուքն ալ կը վախնան ինձմե, երկուքն ալ առջիս ծունր կը չոքին, երկուքն ալ կը սառին, երկուքն ալ գրեզմանին քարը կը համբուրեն և երկուքին ալ հոգին դեպ ի յերկինս կը թռչին։

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Ա՜հ, չունիս դու գութ, չես գթար այն իմաստուն երիտասարդներուն վրա, որոնց արյունը անհագաբաբ կը լափես, և որոնց հիշատակին վրա արցունք կը սփռես։

ՄԱՀ.— Ո՛չ սիրտ ունիմ և ոչ այլ ինչ, ստվեր մեմ, տեսիլ մեմ, շունչ մը զոր եթե փչեմ, մարդուս զգայարանները կը քաղվին, և հոգին կը զատվի. եթե հիմա վրադ փորձեմ, կը տեսնես մահ ան ի՞նչ ըլլալը։

ՆԱԼՊԱՆՏՅԱՆ.— Ո՜հ, պիտի մեռնիմ ես, հայրենիքս այսպես թշվառ վիճակի մը մեջ թողլով։