Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Ե

ՆԱԼՊԱՆՏՅԱՆԻ ԴԻԱԿԸ և ՀԱՅԱՍՏԱՆ

(Ցնցոտազգյաց և մտախոհ)

(Առանց դիակը տեսնելու): Երկրե երկիր կը թափառիմ, միշտ հայու հառաչանք կը լսեմ, երկրե երկիր կը թափառիմ և միշտ ոտքերուս տակ հայու դիակ` հայու գերեզման կը տեսնեմ, ուրեմն Հայաստանի ճակատագիրը միշտ ողբ ու արցո՞ւնք է. ալ ողբալե ձայնս մարեցավ, արտասվելե աչացս աղբյուրները ցամքեցան, հառաչելե սրտիս տախտակները քակվեցան, Հայաստանի աչացը մեջ արցունք չկա, արյուն կա, Հայաստանի որովայնը պատռեն, աղիք չկա, ճապաղիք կա, թշվառությունը Հայաստանի թոքը քանի մը դարե ի վեր Է որ կը կրծե, հիմա թոքն ալ հալած է, թոքացավ է Հայաստան... Գերեզմանի մոտեցեր եք, Հայեր, սթափեցեք, վերջին ճիգ մալ...։ Իսկ դո՛ւ, Սիպերիա, ի՞նչ կուզես ինձմե, ի՞նչ թշնամություն տեսեր ես ինձմե, այս քանի՞ անգամ Է որ քու անողորմ սառնեղեն ձեռացդ մեջ հայրենասեր որդվոցս փափուկ պարանոցը կը խղդես։ (Նալպանտյանը տեսնելով) Ա՜հ, ահա հայ մալ կը քնանա կարծեմ, (քովը կերթա) Նալպանտյա՜նն Է (թևը կը բռնե) սառե՞ր Է, մեռե՜ր Է... ավա՜ղ...: Սիպերիա՜, Սիպերիա՜, վախցիր հուսահատ և օրհասական Հայաստանի վերջին հարվածեն, և դուք գոնե, ստվե՛րք դյուցազանց, շիրի՛մք հայկազանց, պաշտպանեցեք զիս, մի՛ հուսաք, հիմա հայ չկա, անուն կա, հայ չկա, մատնիչ կա, հայ չկա,